Սերն այդպիսին է՝ եկար, տեսար, հանձնվեցիր:
Ես գրպանի գող եմ, ես գրպանի գողերի թագավորն եմ, ես հարուստ եմ և երջանիկ: Ոչ, ավելի ճիշտ կլինի ասել, որ ես գրեթե երջանիկ եմ, միայն ապսոսում եմ, որ ոչ ոք իր սիրտը գրպանում չի պահում:
Պատերը և դռները անանցանելի են, սակայն պատուհանները՝ դավաճաններ են:
Գնալուց մի մարի դիմացինիդ հոգու լույսը:
Մեծ քաղաքում ծաղիկներ նվիրելը շատ դժվար գործ է:
Ես ոչինչ չեմ հասկանում: Մեծե՛ր, լսո՞ւմ եք, ես չեմ հասկանում ձեր կանոնները, ձեր բարոյականություն կոչվածը, ձեր սերը:
Նրանք, որոնց սիրում են՝ արտասովոր են դառնում:
Ի տարբերություն «այո» ասելուն՝ «ոչ» ասելու համար տաղանդավոր պետք է լինեք:
Ես հոռետես անձնավորություն չեմ, սակայն երբեմն ինձ շատ տխուր եմ զգում: Իհարկե, տխրությունը հուսահատության հետ ոչ մի ընդհանրությոն չունի: Ավելին ասեմ, իմ կարծիքով չափից շատ կայտառությունը հիմարության նշան է:
Նպատակս և երջանկությունս սերտ կապված են, բայց ես չեմ հավատում երջանիկ ավարտին՝ ես հավատում եմ երջանիկ ընթացքին:
Չգիտեմ, թե ինչպես եմ ապրելու: Ձեր աշխարհում ես չկարողացա ապրել, իսկ իմ աշխարհում ես ամբողջովին միայնակ եմ:
Ես կմեռնեմ, եթե ոչ ոք չասի, որ սիրում է ինձ:
Իմաստուն սարերը մարդուն միայնություն են պարգևում, որ վերջինս հասկանա, որ միայնակ նա ոչ ոք է:
Հենց այնպես մարդուն պետք չէ վիրավորել, քանի որ դա շատ, շատ վտանգավոր է: Իսկ եթե նա Մոցա՞րտն է, և դեռ չի հասցրել ոչինչ ստեղծել, անգամ չի գրել իր «Թուրքական երթը»: Դուք կվիրավորեք նրան, և նա ոչինչ չի գրի: Չի գրի մեկը, չի գրի մյուսը, և աշխարհում ավելի քիչ գեղեցիկ երաժշտություն կլինի, ավելի քիչ լուսավոր մտքեր և հետևաբար՝ ավելի քիչ լավ մարդիկ կլինեն: