«1915 թվականի կանայք» ֆիլմն առաջադրվել է «Էմմի» մրցանակի (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«1915 թվականի կանայք» ֆիլմն առաջադրվել է «Էմմի» մրցանակի

Ռեժիսոր Բարեդ Մարոնյանի «1915 թվականի կանայք» վավերագրական ֆիլմը Հեռուստատեսային արվեստների և գիտության ազգային ակադեմիայի (NATAS) կողմից առաջադրվել է 40-րդ ամենամյա տարածաշրջանային «Էմմի» մրցանակի: «Էմմի»-ի քառակի մրցանակակիր Մարոնյանի համար սա առաջին առաջադրումն է որպես ռեժիսոր:

%d5%be%d5%b8%d5%b4%d5%a7%d5%b6

«Ես մեծ պատիվ ունեմ լինելու 2016 NATAS-ի թեկնածուների շարքում` առաջին անգամ որպես ռեժիսոր: Իմ երախտիքի խոսքն եմ ասում ողջ «Արմենոիդ» թիմին, առանց որի շարունակական ջանքերի «1915 թվականի կանայք» ֆիլմի ստեղծումն անհնարին կլիներ»,- նշել է նա:

ars-women-of-1915-final-flyer-2014-2015

«1915 թվականի կանայք» կինոնկարն առաջին վավերագրական ֆիլմն է, որը պատմում է այն հայ կանանց մասին, ովքեր վերապրել են 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: Վավերագրական ֆիլմն ընդգծում է այն կարևոր դերը, որ հայ կանայք ունեցել են իրենց համայնքներում, ինչպես նաև պատմում է այն հերոս հումանիստ կանանց մասին, ովքեր նրանց օգնության են հասել աշխարհի տարբեր մասերից, հաղորդում է «Ասպարեզ» պարբերականը: