- Բջջային հեռախոսը դրեք ձախ ականջին
- Օրվա մեջ սուրճ խմեք 1 անգամից ոչ ավելի
- Դեղամիջոցները մի խմեք սառը ջրով
- Երեկոյան ժամը 5-ից հետո ոչինչ մի կերեք
- Յուղոտ կերակուրներ քիչ օգտագործեք
- Առավոտյան շատ ջուր խմեք, իսկ երեկոյան՝ քիչ
- Մոտ մի գտնվեք բջջային հեռախոսների լիցքավորման սարքերին
- Քնի լավագույն ժամը գիշերվա 22:00-ից առավոտյան 6-ն է
- Քնելուց առաջ անմիջապես հորիզոնական դիրք մի ընդունեք, եթե դեղահաբ եք խմել
- Եթե հեռախոսի մարտկոցը միայն մի գծիկ է ցույց տալիս՝ մի խոսեք դրանով, քանի որ հեռախոսի ճառագայթումն այդ պահին 1000 անգամ մեծ է:
- Ճապոնացիները հայտնի են իրենց բազմաթիվ բաղադրատոմսերով, որոնք օգնում են երիտասարդացնել ոչ միայն տեսքը, այլև օրգանիզմը: Նրանք նաև ունեն երկարակեցության իրենց գաղտնիքները:
Բուժիչ հյութեր
- Գազար+ կոճապղպեղ (իմբիր)+ խնձոր: Այս հյութը լավացնում է իմունիտետն ու մաքրում ամբողջ օրգանիզմը:
- Խնձոր+վարունգ+ նեխուր (քարավուզ): Այս հյութը կանխարգելում է քաղցկեղը, նվազեցնում խոլեստերինի մակարդակը, օգնում է ազատվել ստամոքսի խանգարումներից և գլխացավից:
- Լոլիկ+գազար+ խնձոր: Լավացնում է մաշկի գույնը և վերացնում բերանի տհաճ հոտը:
- Կծու պղպեղ+ խնձոր+կաթ: Իջեցնում է ջերմությունն ու օգնում ազատվել բերանի տհաճ հոտից:
- Նարինջ+ կոճապղպեղ+ վարունգ: Խոնավեցնում և լավացնում է մաշկի գույնը, իջեցնում է ջերմությունը:
- Արքայախնձոր+ խնձոր+ ձմերուկ: Օրգանիզմից դուրս է բերում ավելորդ աղերը, սնուցում միզապարկն ու երիկամները:
- Խնձոր+ վարունգ+ կիվի: Լավացնում է մաշկի գույնն ու խոնավեցնում այն:
- Տանձ և բանան: Կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակը:
- Գազար+խնձոր+տանձ+ մանգո: Բարձրացնում է մարմնի ներքին ջերմությունը, բարձրացնում տոքսինների հանդեպ դիմադրողականությունը, նվազեցնում է արյան ճնշումը և պայքարում է օրգանիզմի ընդհանուր թթվայնության դեմ:
Դատարկ ստամոքսին ջուր խմեք
Այժմ, ըստ interesno.cc-ի, Ճապոնիայում շատ տարածված է արթնանալուց անմիջապես հետո ջուր խմելը: Ավելին, գիտական հետազոտություններն ապացուցել են առավոտյան ջուր խմելու օգտակարությունը: Ձեզ ենք ներկայացնում այս մեթոդի ցուցումները:
Այս մեթոդը 100%-ով բուժում է հետևյալ հիվանդությունները՝
Գլխացավ, հոդացավեր, սրտի հիվանդություններ, արթրիտ, էպիլեպսիա, ճարպակալություն, բրոնխիալ ասթմա, մենինգիտ, երիկամների հիվանդություններ, սրտխառնոց, թութք, փորլուծություն, շաքարախտ, փորկապություն, աչքերի հիվանդություններ, արգանդի հիվանդություններ, քաղցկեղ, ականջի, կոկորդի, քթի հիվանդություններ:
Բուժման մեթոդը
- Առավոտյան արթնանալուց անմիջապես հետո, ատամները լվանալուց առաջ, 4 բաժակ ջուր խմեք:
- Ատամները մաքրեք, բայց ոչինչ մի կերեք ու մի խմեք 45 րոպեների ընթացքում:
- 45 րոպե անց կարող եք նախաճաշել սովորականի պես:
- Նախաճաշից, ճաշից կամ ընթրիքից հետո 2 ժամ ոչինչ մի կերեք և մի խմեք:
- Հիվանդ և ծեր մարդիկ, կամ բոլոր նրանք, ովքեր չեն կարողանում 4 բաժակ ջուր խմել, կարող են սկսել փոքր չափաքանակներից և աստիճանաբար մեծացնել՝ հասցնելով 4 բաժակի:
Ձեզ ենք ներկայացնում յուրաքանչյուր հիվանդության դեպքում պահանջվող բուժման օրերի քանակը:
- բարձր ճնշում՝ 30 օր
- գաստրիտ՝ 10 օր
- շաքարախտ՝ 30 օր
- փորկապություն՝ 10 օր
- քաղցկեղ՝ 180 օր
Արթրիտով հիվանդներին խորհուրդ է տրվում հետևել այս օրակարգին՝ 3 օր՝ առաջին շաբաթը, և, սկսած 2-րդ շաբաթից՝ ամեն օր:
Այս մեթոդը չունի ոչ մի կողմնակի ազդեցություն, այնուամենայնիվ, բուժման սկզբում միզարձակումը կարող է շատանալ և հաճախակիանալ:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը