8 նշան, որոնք չպետք է արհամարհի ոչ մի կին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

8 նշան, որոնք չպետք է արհամարհի ոչ մի կին

Steptohealth.ru-ն գրում է, որ չափազանց կարևոր է ուշադրություն դարձնել նշաններին, որոնք վկայում են առողջական խնդիրների առկայության մասին։ Խնդիրն այն է, որ մի խումբ հիվանդությունների նշաններ հաճախ վերագրվում են հոգնածությանը, կամ անուշադրության մատնվում, ինչի հետևանքով ախտորոշումն ուշանում է, բուժումը՝ դժվարանում։ Ահա այն 8 նշանները, որոնք չպետք է արհամարհի ոչ մի կին:

Այտուցված ոտքեր

Վերջույթներում հաճախակի այտուցվածությունը վկայում է օրգանիզմում հեղուկի կուտակման մասին։ Այս խանգարումը կարող է առաջանալ մեծ քանակով աղի օգտագործման, ինչպես նաև այլ հիվանդությունների առկայության մասին, ինչպիսիք են.

  • պերիֆերիկ այտուց
  • բուրսիտ
  • արթրիտ և օստեոարթրիտ
  • երիկամների քրոնիկական հիվանդություն
  • ցիռոզ
  • երակների թրոմբոզ
  • քաղցկեղ։

Ցավ որովայնում

Այս խնդիրն առավել հաճախ հանդիպում է կանանց շրջանում և ոչ բոլոր դեպքերում է կապված նյութափոխանակության հետ։ Ցավը կարող է առաջանալ հետևյալ հիվանդությունների զարգացման հետևանքով.

  • ձվարանների քաղցկեղ
  • էնդոմետրիոզ
  • փոքր կոնքի օրգանների բորբոքում
  • մինչդաշտանային սինդրոմ
  • ձվարանների կիստա
  • ցելակիա
  • աղիների բորբոքում
  • ստամոքսի խոց։

Անսովոր արյունահոսութուն

Այս երևույթը հիմնականում նկատվում է կանանց շրջանում, ում օրգանիզմում խախտված է հորմոնալ ակտիվությունը և չի վերահսկվում։ Ամեն դեպքում հարկավոր է շատ զգույշ լինել, քանի որ այն կարող է վկայել հիվանդությունների առկայության մասին.

  • քաղցկեղ
  • քրոնիկական վագինալ վարակներ
  • արգանդի լորձաթաղանթի վարակներ
  • արգանդի ֆիբրոմա
  • փոքր կոնքի օրգանների վնասվածքներ
  • էնդոմետրիումի հիպերպլազիա։

Կոշտացում կրծքերում

Կրծքի կառուցվածքի ու ձևի փոփոխությունները չպետք է անուշադրության մատնվեն։ Իհարկե, ոչ բոլոր կոշտուկներն ու նորագոյացություններ են չարորակ, բայց դրանց առկայությունը կրծքագեղձի քաղցկեղի նշաններից մեկն է։ Եթե որևէ փոփոխություն եք նկատում, հարկավոր է շտապ դիմել բժշկի օգնությանը՝ մի խումբ հետազոտություններ անցնելու և ախտորոշում ստանալու համար։

Միգրեն

Ուժեղ գլխացավերը կարող եք առաջանալ սթրեսների կամ օրգանիզմում սննդարար նյութերի անբավարար քանակի հետևանքով։ Կանայք պետք է շատ ուշադիր լինեն այս նշանի նկատմամբ, հատկապես, եթե պարբերաբար առնչվում են այս խնդրին, քանի որ սա կարող է վկայել հետևյալ հիվանդությունների և վիճակների մասին.

  • ուղեղի կաթված
  • արյան բարձր ճնշում
  • սրտի նոպա
  • արյան մակարդուկների առկայություն
  • նյութափոխանակության համակարգի հիվանդություններ
  • տեսողության հետ կապված խնդիրներ։

Ցավոտ սեռական ակտ

Սա վկայում է այն մասին, որ օրգանիզմում ինչ-որ բան այն չէ։ Այն մեծ մասամբ կապված է հորմոնալ փոփոխությունների հետ և կարող է նախազգուշացնել որոշակի հիվանդությունների զարգացման մասին։ Սեռական հարաբերությունը կարող է ցավոտ լինել մի խումբ պատճառներով.

  • ձվարանների կիստա
  • վագինալ վարակներ
  • արգանդի վարակներ
  • միզապարկի բորբոքում
  • էնդոմետրիոզ
  • միոմա։

Քրոնիկական հոգնածություն

Սա ամենատարածված նշաններից է, որը հաճախ է անուշադրության մատնվում, մինչդեռ մշտական հոգնածությունը կարող է վկայել լուրջ հիվանդությունների զարգացման մասին, այդ թվում.

  • երիկամային անբավարարություն
  • լյարդի անբավարարություն
  • անեմիա
  • քաղցկեղ
  • սիրտ-անոթային հիվանդություններ
  • վահանաձև գեղձի հիվանդություններ
  • ապնոէ
  • դիաբետ։

Քաշի կտրուկ նվազում

Եթե սննդակարգը չի փոխվել, չի ավելեցել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը քաշը նվազեցնելու համար, սակայն քաշը կտրուկ նվազում է, հարկավոր է անհանգստանալ։ Եթե սրան ավելանում է նաև ախորժակի անկումը, պատճառները կարող են տարբեր լինել.

  • ցելակիա
  • դիաբետ
  • հեղուկի կուտակում
  • դեպրեսիա
  • նյութափոխանակության համակարգի հիվանդություններ
  • քաղցկեղ
  • վահանաձև գեղձի հիվանդություններ
  • սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ
  • ռեսպիրատոր հիվանդություններ։

Նկատի ունեցեք, որ վերը նշված նշանները բոլոր դեպքերում չէ, որ կապված են լուրջ հիվանդությունների հետ, բայց դրանց առկայությունը բացառելու համար հարկավոր է դիմել բժշկի օգնությանը։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը