«Ոս-տի-կա-նը մե՛րն ա, ոս-տի-կա-նը մե՛րն ա»
Advertisement 1000 x 90

«Ոս-տի-կա-նը մե՛րն ա, ոս-տի-կա-նը մե՛րն ա»

Օգտատեր Կարեն Ավետիսյանի գրառումներից. «Ծննդատան դիմաց կուտակվել էին մի խումբ ոստիկաններ։ Մոտեցանք տեղեկանալու, թե ինչ է պատահել։ Պարզվեց՝ առիթը ծառայողական չէ, այլ տոնական՝ ոստիկաններից մեկը առաջնեկ է ունենում ու եկել են շամպայն գմփցնելու ու շնորհավորելու։

Մենք էլ աչքալուսանք տալու ցանկությամբ հետաքրքրվեցինք, թե նրանցից որ մեկն ա հայրը։

Պարզվեց, որ իրականում օրվա հերոս ոստիկանը ոչ թե դրսում սպասում էր, այլ այդ ժամանակ ներսում ծննդաբերում։

Այլ կերպ ասած, այս պատմության մեջ ոստիկանը հերը չի՛ , այլ (ստեղ են ասել) «Ոս-տի-կա-նը մե՛րն ա, ոս-տի-կա-նը մե՛րն ա»»: