Արիզոնայի հիվանդանոցում 16 բուժքույրեր միաժամանակ հղիացել են
Advertisement 1000 x 90

Արիզոնայի հիվանդանոցում 16 բուժքույրեր միաժամանակ հղիացել են

Ամերիկյան Արիզոնայի հիվանդանոցում 16 բուժքույրեր գրեթե միաժամանակ հղիացել են: Այս մասին հայտնում է Lenta-ն՝ վկայակոչելով CNN-ը:

Բուժհաստատության աշխատակցուհիները պնդում են, որ չեն պայմանավորվել միաժամանակ մայրանալ: Նրանք երեխաներին լույս աշխարհ կբերեն այս տարվա հոկտեմբերից մինչև 2019-ի հունվարը: Հիվանդանոցի ադմինիստրացիան էլ նշել է, որ վաղուց պատրաստվում է նման թվով աշխատակիցների ժամանակավոր հեռանալուն:

Բացի այդ՝ բուժքույրերին հղիության ընթացքում ազատել են որոշ պարտականություններից. նրանց թույլատրել են քիմիաթերապիա չանցկացնել և չաշխատել տուբերկուլյոզով հիվանդների հետ:

Կանանց խոսքով՝ իրենց դուր է գալիս միասին ճաշել: Հանուն հղի աշխատակիցների ճաշարանում ընդլայնել են ճաշացանկը՝ ավելացնելով թթու վարունգ և ձիթպտուղ:

news.am



Նման նյութեր