Արարատի մարզի Բերդիկ գյուղի միջնակարգ դպրոցի դասասենյակներից մեկում օձ է հայտնաբերվել:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, օգոստոսի 25-ին ժամը 08:55-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Բերդիկ գյուղի միջնակարգ դպրոցի դասասենյակներից մեկում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները հայտնաբերել են իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: