«Իշխանափոխությունը, եթե չի հանգում կառավարման բարքերի փոփոխության, ապա չի դառնում հեղափոխություն»
Advertisement 1000 x 90

«Իշխանափոխությունը, եթե չի հանգում կառավարման բարքերի փոփոխության, ապա չի դառնում հեղափոխություն»

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իմ անձնական կարծիքն է, որ իշխանափոխությունը, եթե չի հանգում կառավարման բարքերի փոփոխության, ապա չի դառնում հեղափոխություն…

Պաշտոնական լրատվությունը՝ մի կողմ, բայց ժողովրդի շրջանում դեռ նորի զգացումը շոշափելի չէ, և դեռ շատերն են տրտնջում, թե «ոչինչ էլ չի փոխվել»։

Իհարկե, անձամբ ես այն կարծիքին եմ, որ գոնե մթնոլորտի առումով ամեն ինչ նույնը չէ: Բայց դա շատ քիչ է, որպեսզի ապահովվեն արդարացի պայքարի ելած մարտնչող ժողովրդի սպասելիքները։

Պետք է հնարավորինս զերծ մնալ սխալներից, պարզապես թույլ չտալ սայթաքումներ, իսկ դա հնարավոր է միմիայն որակյալ ու պատրաստված մարդկային ռեսուրսներով շրջապատվելու պարագայում։

Ասելս ի՞նչ է․ օր առաջ պետք է ազատվել բանից անտեղյակ, ինքնասիրահարված դատարկագլուխներից, որոնց «անդուլ ջանքերով» իշխանափոխությունը դեռ չի վերածվել դասական հեղափոխության։

Դե իսկ ժամանակը, ինչպես գիտեք, չի սպասում»։