Արտակարգ դեպք Լոռու մարզում. Ախթալայի տներից մեկում հրդեհ է բռնկվել. shamshyan.com
Advertisement 1000 x 90

Արտակարգ դեպք Լոռու մարզում. Ախթալայի տներից մեկում հրդեհ է բռնկվել. shamshyan.com

Երեկ՝ օգոստոսի 27-ին, հրդեհ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության ժգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ախթալա քաղաքի թիվ 1 տանը հրդեհ է բռնկվել և հարկավոր է հրշեջ-փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են ժամանել Ալավերդու թիվ 40 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով և Օձունի հենակետից՝ 1 մարտական հաշվարկ՝ հրամանատար Արմեն Բարսեղյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը, այնուհետև մարել այն:

Փրկարարները քաղաքացիների օգնությամբ դուրս են բերել նշված տանը բնակվող 3 ընտանիքների գույքը, սակայն այն մասամբ այրվել է: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com