Ճապոնիայում գրեթե 1 մլն դպրոցականներ կախվածություն ունեն Համացանցից. «Կիոդո»
Advertisement 1000 x 90

Ճապոնիայում գրեթե 1 մլն դպրոցականներ կախվածություն ունեն Համացանցից. «Կիոդո»

Ճապոնիայում միջնակարգ և ավագ դպրոցների շուրջ 930 հազար աշակերտներ կախվածություն ունեն Համացանցից, ինչը գրեթե կրկնակի գերազանցում է անցած ուսումնասիրության արդյունքները, որը երկրի առողջապահության նախարարության կողմից անցկացվել է 2013 թվականին:

Հետազոտության տվյալների համաձայն, որոնք ներկայացրել է «Կիոդո» գործակալությունը, հետազոտությունը 103 միջնակարգ և ավագ դպրոցների 64 հազար դպրոցականների է ընդգրկվել ամբողջ Ճապոնիայում: Հարցումն անցկացվել է անցյալ տարվա դեկտեմբերից մինչև ընթացիկ տարվա փետրվար: Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ ինտերնետ-կախվածությունից տառապում է միջնակարգ դպրոցների արական սեռի աշակերտների 10,6 տոկոսը և իգական սեռի՝ 14,3 տոկոսը:

Ավագ դպրոցների սովորողների շրջանում Համացանցից կախվածություն է նկատվել երիտասարդների 13,2 տոկոսի և աղջիկների՝ 18,9 տոկոսի մոտ: Գործակալությունը նշում է, որ ինտերնետ-կախվածություն ունեցողներին որոշելու համար մասնագետներն առանձնացրել են ութ նախանշան: Աշակերտն ինտերնետից կախվածություն ունեցողի կատեգորիային է դասվել, եթե նրա պատասխանների հիման վրա հնարավոր է եղել առանձնացնել այդ ութ նախանշանից հինգը կամ ավելին: 2013 թվականի հետազոտության արդյունքներով, Ճապոնիայում միջնակարգ և ավագ դպրոցների աշակերտների շրջանում Համացանցից կախվածություն ունեցողների թիվը կազմել է մոտավորապես 510 հազար:



Նման նյութեր