Հույս ունենք, որ քաղաքական փոփոխությունները կբերեն վիզաների ազատականացման հարցի արագ լուծման. Փաշինյան
Advertisement 1000 x 90

Հույս ունենք, որ քաղաքական փոփոխությունները կբերեն վիզաների ազատականացման հարցի արագ լուծման. Փաշինյան

Մենք հույս ունենք, որ քաղաքական այն փոփոխությունները, որ ՀՀ-ում տեղի են ունեցել, կբերեն վիզայի ազատականացման հնարավորինս արագ և արդյունավետ լուծմանը: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԵՄ երկրների հետ վիզայի ազատականացման մասին օգտատերերից մեկի հարցին:

«Սա բանակցային գործընթացի խնդիր է: Էսօր, ըստ էության, բանակցությունները ԵՄ-ի հետ պաշտոնապես դեռ բացված էլ չեն, բայց մենք հույս ունենք, որ քաղաքական էն փոփոխությունները, որ ՀՀ-ում տեղի են ունեցել, կբերեն այդ թեմայի հնարավորինս արագ և արդյունավետ լուծմանը: Դուք տեղյակ եք, որ Գերմանիայի կանցլերը Երևան այցի ընթացքում հայտարարեց, որ ինքն ամեն ինչ կանի, որ այդ պրոցեսը հնարավորինս արագ ընթանա, և ՀՀ քաղաքացիների համար վիզայի ազատականացման գործընթացը հնարավորինս արագ տեղի ունենա: Եվ եթե էն գործընթացները, որ սկիզբ են առել, շարունակվեն, մեր կարծիքով, բավական արագ մենք նման իրավիճակ կունենանք: Ինչո՞ւ այդ խնդիրը շատ արագ չի լուծվում: Պրոբլեմը հետևյալի մեջ է, որ Հայաստանը համարվում է ոչ լեգալ միգրացիայի աղբյուրի երկիր, և Եվրոպայում, գիտեք, դա շատ նուրբ հարց է և շատ երկրներ նախընտրում են այդ թեմայով առավել զգուշավոր մոտեցում ցուցաբերել: Բայց Գերմանիայի կանցլերի այցելության ընթացքում ես նրան ներկայացրեցի, որ հեղափոխությունից հետո Հայաստան այցելածների թիվն ավելի շատ է, քան մեկնածների թիվը, ինչը նշանակում է, որ կարող են միգրացիայի աղբյուր հանդիսացող մեր երկրի կարգավիճակը որոշակիորեն փոխել»,- ասաց Փաշինյանը:



Նման նյութեր