Իսրայելական 9tv.co.il հեռուստաընկերության տվյալներով սեպտեմբերի 2-ին իսրայելական օդուժի կողմից Դամասկոսի մոտ գնտվող ռազմական Ալ-Մազե օդանավակայանի ռմբակոծության ժամանակ վիրավորվել է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի եղբայրը՝ Մահեր ալ Ասադը, ով համարվում է Սիրիայի ամենաազդեցիկ երկրորդ քաղաքական գործիչը Բաշար Ասադից հետո… Գեներալ Մահեր Ասադը 4-րդ զրահատանկային բրիգադի և Հանրապետական գվարդիայի հրամանատարն է…
Հիշեցնեմ, որ Մահեր Ասադը ծանր վիրավորվել էր 2012 թ-ի հուլիսին տեղի ունեցած պայթյունի ժամանակ, որի հետևանքով կորցրել էր ոտքերից մեկը… Իրավիճակը Սիրիայում և Սիրիայի շուրջ կտրուկ լարվեց այն բանից հետո, երբ Ասադի կառավարությունը հայտարարեց, որ նախապատրաստվում է ահաբեկիչներից մաքրազերծել երկրի հյուսիս-արևմուտքը՝ Իդլիբ նահանգը և Համա նահանգի հյուսիսը… Ռազմական օպերացիայից առաջ ԱՄՆ-ն և նրա սատելիտները կրկին հայտարարեցին,որ Ասադի կառավարությունը պատրաստվում է քիմիական զենք օգտագործել խաղաղ բնակչության դեմ՝կրկին դիմելով հին հնարքին՝սիրիական կառավարական բանակին հարվածներ հասցնելու համար,իսկ նրա տարածաշրջանային գործընկեր Իսրայելը պահը բաց չի թողնում ռմբակոծելու Դամասկոսի և Հոմսի հետազոտական կենտրոնները…
Քիչ առաջ տեղեկություններ տարածվեցին, ըստ որի, Թուրքիան ևս թուրք-սիրիական սահմանին՝ Հաթայ նահանգում, մեծ քանակությամբ M60T տանկեր է կուտակում՝ հավանաբար նախապատրաստվելով սիրիական կառավարական բանակի Իդլիբի նահանգում իրականացվելիք հակաահբեկչական գործողություններին… Իդլիբում իրականացվելիք հակաահաբեկչական գործողությունը շատ մեծ նաշանակություն ունի Սիրիայում խաղաղության հաստատման համար…
Ասադին և նրա դաշնակիցներին, եթե հաջողվի Սիրիայի հյուսիս-արևմուտքը մաքրել ահաբեկիչներին, ապա Դամասկոսին ոչ միայն կհաջողվի վերահսկողության տակ վերցնել ռազմավարական նշանակություն ունեցող այդ շրջանը, այլև հեշտ կլինի սիրիաբնակ քրդերի հետ բանակցություններում ավելին ստանալ…
Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան հրապարակումը: