Ռիո դե Ժանեյրոյում այրվել է Բրազիլիայի Ազգային թանգարանը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ռիո դե Ժանեյրոյում այրվել է Բրազիլիայի Ազգային թանգարանը

Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում հրդեհի հետեւանքով ամբողջովին այրվել է Ազգային թանգարանը: Այդ մասին հայտնել է Globo թերթը:

Կրակը բռնկել է սեպտեմբերի 2-ի երեկոյան: Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել: Բռնկման պատճառը դեռևս չի պարզվել:

«Կորցրել ենք 200 տարվա աշխատանքը, հետազոտություններն ու գիտելիքները»,- գրել է Բրազիլիայի նախագահ Միշել Տիմերը Twitter-ում:

Թանգարանում պահվում էր ավելի քան 20 մլն ցուցանմուշ: Այն հիմնվել էր 1818 թվականին Պորտուգալիայի թագավոր Ժուան Վեցերորդի կողմից: Թանգարանում ներկայացված էր կենդանիների, հանքանյութերի, պեղածո իրերի, մումիաների, հնդկական ամանեղենի՝ Հյուսիսային ու Հարավային Ամերիկաների խոշորագույն հավաքածուներից մեկը:

 



Նման նյութեր