Ստյոպա Սաֆարյան. «Մի՛ արեք»
Advertisement 1000 x 90

Ստյոպա Սաֆարյան. «Մի՛ արեք»

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի գրառումը. «Տեսնես երբ են մարդիկ այնքան աճելու, փոխվելու, մեծանալու, որ որևէ մեկին քննադատելիս նախ անձական վիրավորանքների ու հայհոյանքների չանցնեն, հետո էլ ուղղակի չդիմեն ավանդական հնարքին՝ նրան գեյ կամ անբարոյական ներկայացնելուն: Մի՛ արեք: Որ դաշտից էլ լինեք՝ իշխանության, թե ընդդիմության: Քննադատությունը կարելի է հազար ձևով, քաղաքակիրթ բառերով արտահայտել: Արտահայտչամիջոցի սխալ ընտրությունը, հավատացեք, թուլացնում է ձեր ասելիքը, ուշադրությունը շեղում է այն հիմնական ուղերձից, որն ուզում եք հասցնել. իմ և այլոց տառապանքը փորձ ունի:

Գրառման մոտիվացիան Պետրոս Ղազարյանի, Վիգեն Սարգսյանի ու այլոց նյութերի տակ մեկնաբանություններն են: Մի արեք: Իսկապես ճիշտ չէ: Նախկինում էլ իրենց/իշխանական ֆեյքերն էին դա անում ընդդիմադիր գործիչների մասով: Ճիշտ է, նրանք երբեք դա չէին կանխում կամ ամոթանք տալիս, բայց չէի ցանկանա, որ այս երևույթը շարունակվեր»: