Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբի անդամ Ռոման Բերեզովսկին մեկնաբանել է 2:1 հաշվով հաղթանակը Լիխտենշտեյնի հավաքականի նկատմամբ Ազգերի լիգայի առաջին տուրում:
«Շատ պահեր չկարողացանք օգտագործել, ինչը մի քիչ դժվարացնում էր մեր խաղը: Սկսել էինք շտապել, այդ պատճառով էլ չէինք կարողանում գոլ խփել: Դաշտի որակն այդքան էլ լավը չէր, բայց ամեն ինչ լավ է, որ լավ ավարտվեց: Դարպասապահի Արամ Հայրապետյանի խաղին գնահատական չեմ կարող տալ:
Այնպես էր ստացվել, որ ես երեկ եմ վերադարձել Հայաստան, այստեղ չեմ եղել և նրա ընտրությունը մարզիչների որոշումն էր: Գոլը բաց թողնելը մի քիչ իր մեղավորությունը չէր: Մենք կարող էինք ավելի հեշտ խաղ անցկացնել, ավելի շատ գնդակ ուղարկել մրցակցի դարպասը, բայց չստացվեց: Կարևորը, որ հաղթեցինք:
Հանդերձարանում ֆուտբոլիստներին խաղից հետո ասացի շնորհակալություն»,- նշեց Ռոման Բերեզովսկին: