Սերենա Ուիլյամս. Մեկ տարի առաջ պայքարում էի կյանքիս համար, իսկ հիմա US Open-ի եզրափակչում եմ
Advertisement 1000 x 90

Սերենա Ուիլյամս. Մեկ տարի առաջ պայքարում էի կյանքիս համար, իսկ հիմա US Open-ի եզրափակչում եմ

Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը մեկնաբանել է ԱՄՆ-ի Բաց առաջնության եզրափակիչ դուրս գալը:

Երկու սեթում նա հաղթել է Լատվիայի ներկայացուցչուհի Անաստասիա Սևաստովային 6:3, 6:0 հաշիվներով:

«Հերթական եզրափակիչն իսկապես անհավանական է: Չէ՞ որ մեկ տարի առաջ ես բառացիորեն պայքարում էի կյանքիս համար հիվանդանոցում` ծննդաբերությունից հետո:

Ամեն անգամ, երբ դուրս եմ գալիս կորտ, ես չափազանց երախտապարտ եմ, որ թենիս խաղալու հնարավորություն ունեմ: Անկախ նրանից, թե ինչպես կավարտվի խաղը, ես զգում եմ, որ հաղթել եմ»,- Ուիլյամսի խոսքերն է փոխանցում US Open-ի պաշտոնական կայքը:

Մրցաշարի եզրափակչում Սերենայի մրցակիցը կլինի Ճապոնիայի ներկայացուցչուհի Նաոմի Օսական, ով իր կարիերայի ընթացքում առաջին անգամ է հասել նման խոշոր մրցաշարի եզրափակիչ:

armsport.am