FAF երկրպագուներին թույլ չեն տվել ներկայանալ Հայաստան-Մակեդոնիա ֆուտբոլային հանդիպմանը. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

FAF երկրպագուներին թույլ չեն տվել ներկայանալ Հայաստան-Մակեդոնիա ֆուտբոլային հանդիպմանը. armeniasputnik.am

FAF-ում հակված են այստեղ միտում տեսնել:

First Armenian Front երկրպագուների խմբին անդամներին Մակեդոնիան մուտքի վիզա չի տրամադրել:

Ինչպես փոխանցում է Sputnik Արմենիայի մարզական վերլուծաբան Խաչիկ Չախոյանը՝ Հայաստան-Մակեդոնիա խաղից 2 շաբաթ առաջ, այսինքն՝ ընդունված ժամանակահատվածում,  երկրպագուները դիմել են Մոսկվայում Մակեդոնիայի դեսպանատուն՝ մուտքի վիզա ստանալու համար:

Դիմելու օրվանից նրանցից անընդհատ պահանջել են ինչ-որ լրացուցիչ փաստաթղթեր: FAF այն անդամները, որոնք ցանկություն են ունեցել ֆուտբոլային խաղը դիտել տեղում, հերթով ներկայացրել են դեսպանատան պահանջած լրացուցիչ փաստաթղթերը:

Ի վերջո` դեսպանատնից պատասխան է եկել, որ քանի որ FAF-ից դիմումատուների թիվը շատ է, Մակեդոնիան պատրաստ է մուտքի վիզա տրամադրել միայն նրանցից 15-ին:

Այս ամբողջ քաշքշուքն ավարտվել է նրանով, որ ի վերջո դեսպանատունը մերժել է բոլորին մուտքի վիզա տրամադրելու դիմումը:

FAF անդամներից Վահե Գասպարյանը Sputnik Արմենիայի վերլուծաբանի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ այս ամենը հստակ և կանխավ մտածված է եղել, որ իրենց չտրամադրվի մուտքի վիզա:

Նա նաև շեշտել է, որ սա աննախադեպ բան է. «Վերջին ութ տարիների ընթացքում FAF-ը նման բանի առաջին անգամ է հանդիպում, երբ առանց պատճառաբանության երկրպագու խմբի ոչ մի անդամի խաղն ընդունող պետությունը մուտքի վիզա չտա՝ առանց որևէ պատճառաբանության»:

Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 9-ին, կայանալու է Ազգերի լիգայի երկրորդ տուրի՝ Մակեդոնիա-Հայաստան հանդիպումը: Խաղը կկայանա Սկոպյեի «Ֆիլիպ II» մարզադաշտում, մեկնարկը՝ Երևանի ժամանակով ժամը 20:00:

Հայաստանի և Մակեդոնիայի հավաքականներն, ընդհանուր առմամբ, միմյանց հանդիպել են 6 անգամ, որոնցից 2-ում հաղթել է Հայաստանի հավաքականը, 2-ում՝ Մակեդոնիան և 2 խաղ էլ ավարտվել է ոչ-ոքի։

armeniasputnik.am