Թրամփը «Ֆլորենս» փոթորկի պատճառով արտակարգ դրություն է հայտարարել Հարավային և Հյուսիսային Կարոլինայում
Advertisement 1000 x 90

Թրամփը «Ֆլորենս» փոթորկի պատճառով արտակարգ դրություն է հայտարարել Հարավային և Հյուսիսային Կարոլինայում

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել Հարավային և Հյուսիսային Կարոլինա նահանգներում, որոնց մոտենում է «Ֆլորենս» փոթորիկը: Այդ մասին հայտնել է Սպիտակ տունը:

Արտակարգ դրության ռեժիմը ենթադրում է, որ փոթորկի հետևանքների վերացման ծախսերում համերկրային իշխանությունների բաժինը կկազմի մինչև 75 տոկոս: Հարավային Կարոլինայում տարհանում է սկսվել, մինչև մեկ միլիոն բնակիչներ պետք է լքեն իրենց տները:

«Ֆլորենս» փոթորիկը վտանգավոր չորրորդ կատեգորիային է մոտենում ԱՄՆ-ի ատլանտյան ափին: Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն, այն բանի հավանականությունը, որ փոթորիկը ափամերձ շրջաններին կհարվածի հինգ օրվա ընթացքում, այժմ կազմում է ավելի քան 90 տոկոս:



Նման նյութեր