Հայաստանի օրերը Մոնակոյում միջոցառման շրջանակում «Opéra Monte-Carlo»-ում կայացած փառահեղ համերգի հաջորդ օրը «Hotel Metropole Monte-Carlo»-ում կազմակերպվեց ARARAT Լեգենդար Հայկական Կոնյակի և հայկական լավագույն գինիների «Zorah», «Voskevaz», «ArmAs», «Trinity», «Van Ardi» ներկայացում և համտես:
Ժամացույցներ արտադրող աշխարհահռչակ շվեյցարական ընկերության հիմնադիր Ֆրանկ Մյուլլերը ևս մասնակցեց ARMENIAN COLLECTION 2018 MONTE-CARLO միջոցառման համտեսին և նվեր ստացավ ԱՐԱՐԱՏ «Դվին» հայկական կոնյակ: