Քիմ Քարդաշյանը Իսրայել է մեկնելու հաջորդ տարի և դառնալու է տեղի ընկերության դեմքը։
Ավելին, աստղը նաև արևապաշտպան ակնոցների յուրօրինակ հավաքածու է մշակում։
Արևապաշտպան ակնոցների ուղղությամբ մասնագիտացած իսրայելական ընկերությունը հայտարարել է, որ Քիմ Քարդաշյան-Վեսթը համաձայնագիր է ստորագրել գալիք համագործակցության վերաբերյալ և դառնալու է Bar Refaeli բրենդի դեմքը։
Քիմը Իսրայել է մեկնելու մարտին։
Բացի գովազդում հայտնվելուց, Քիմը նաև մշակել է սահմանափակ քանակությամբ արևապաշտպան ակնոցների իր ապրանքանիշը, որը նա «սեքսուալ» է անվանել։
Ընկերությունը հայտարարել է, որ ընտրել է Քարդաշյան-Վեսթին, որպես ԱՄՆ-ի ամենահայտնի կին, որը իրենց բրենդի դեմքն է լինելու առնվազն երկու տարի՝ սկսած 2019-ի ամառվանից։