Ռոնալդուի հերթական խելահեղ ցուցանիշը
Advertisement 1000 x 90

Ռոնալդուի հերթական խելահեղ ցուցանիշը

Թուրինի «Յուվենտուսն» այսօր սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթեց «Սասուոլոյին»: Հանդիպումը կայացավ Ա Սերիայի 4-րդ տուրի շրջանակում:

Թուրինցիների կազմում իր գոլերի հաշիվը բացեց Կրիշտիանու Ռոնալդուն՝ դառնալով դուբլի հեղինակ: Պորտուգալացու համար երկրորդ գոլը դարձավ ազգային առաջնություններում խփած 400-րդ գոլը:

Ռոնալդուն ելույթ է ունեցել Պորտուգալիայի, Իսպանիայի, Անգլիայի և Իտալիայի առաջնություններում:

33-ամյա խաղացողին ներքին առաջնություններում 400 գոլ խփելու համար պահանջվեց 517 հանդիպում: 3 գոլ նա խփել է «Սպորտինգի» կազմում, 84՝ «Մանչեսթեր Յունայթեդի», 311՝ «Ռեալի» և դեռ երկուսը «Յուվենտուսի» կազմում:

armsport.am