Հերթական խոշոր վթարը Երևանում. 30-ամյա վարորդը Toyota-ով «ներխուժել է» Նորագավիթի «գաի պոստը». կան վիրավորներ. ժամանել է ՃՈ հետաքննչական բաժանմունքի պետը. shamshya.com
Advertisement 1000 x 90

Հերթական խոշոր վթարը Երևանում. 30-ամյա վարորդը Toyota-ով «ներխուժել է» Նորագավիթի «գաի պոստը». կան վիրավորներ. ժամանել է ՃՈ հետաքննչական բաժանմունքի պետը. shamshya.com

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, խոշոր ու «կասկադյորական» ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։00-ի սահմաններում Արմավիր քաղաքի բնակիչ՝ 30-ամյա Արամ Առաքելյանը իր վարած Toyota Camry մակնիշի 35 ՏN 155 համարանիշի ավտոմեքենայով դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհային ոստիկանության անշարժ պահակետի պատին և հայտնվել պահակետի ներսում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Առաքելյանն ու նրա ուղևոր՝ համաքաղաքացի, 25-ամյա Նարեկ Վարդանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները, ովքեր, եթե մի քանի րոպե ուշանային, ապա մեքենան քարշակով տեղափոխելու էին դեպքի վայրից, և ճանապարհային ոստիկանները կարողացան կանխել այդ գործընթացը։

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի և ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ Ա. Թևոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Վարորդն ու ուղևորը ենթարկվել են սթափության փորձաքննության. պարզվել է, որ երկուսն էլ գտնվել են ոչ սթափ (խմած) վիճակում։ Ավտոմեքենան քարշակի միջոցով Ա. Թևոսյանի հանձնարարականով տեղափոխվեց Երևանի ճՈ հատուկ պահպանվող տարածք։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com