ԱՄՆ-ում աճում Է «Ֆլորենս» փոթորկի զոհերի թիվը
Advertisement 1000 x 90

ԱՄՆ-ում աճում Է «Ֆլորենս» փոթորկի զոհերի թիվը

ԱՄՆ-ի Հարավային և Հյուսիսային Կարոլինայի նահանգներում «Ֆլորենս» փոթորկի զոհերի թիվը հասել է 15-ի: Այդ մասին սեպտեմբերի 16-ին հայտնել է Associated Press գործակալությունը: Ավելի վաղ հաղորդվել էր 11 զոհվածների մասին: Հյուսիսային Կարոլինայի իշխանությունները երկյուղում են, որ առաջիկա օրերին նահանգում կարող է տեղի ունենալ ամենաընդգրկուն հեղեղումը նրա ողջ պատմության ընթացքում: Գետերում ջրի մակարդակը շարունակում է բարձրանալ հորդառատ անձրևների պատճառով, որոնք իր հետ բերել է փոթորիկը:

Ինչպես հայտնել է ԱՄՆ-ի փոթորիկների դիտարկման ազգային կենտրոնը, «Ֆլորենս» փոթորիկը թուլացել է մինչև արևադարձային ցիկլոնի կատեգորիա: Մթնոլորտային երևույթի Էպիկենտրոնում քամու արագությունը կազմում է վայրկյանում մոտավորապես 15, 7 մետր:



Նման նյութեր