Թուրքիայում բանտարկված Մեծ Բրիտանիայի քաղաքացին խնդրել է իրեն ազատել թուրքական բանտից
Advertisement 1000 x 90

Թուրքիայում բանտարկված Մեծ Բրիտանիայի քաղաքացին խնդրել է իրեն ազատել թուրքական բանտից

Մեծ Բրիտանիայի քաղաքացի Ջո Ռոբինսոնը, ով 14 ամիս գտնվում է թուրքական բանտում, դիմել է Մեծ Բրիտանիայի իշխանություններին և խնդրել իրեն ազատել թուրքական բանտից:

Այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:

Ռոբինսոնը բրիտանական ITV News-ին տված հարցազրույցում նշել է, որ ինքը գտնվում է խոր ընկճախտի մեջ:

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը արձագանքել է Ռոբինսոնի խնդրանքին և նշել, որ ուշադիր հետևում է նրա գործին և կապ է հաստատել Թուրքիայի համապատասխան մարմինների հետ:

Ջո Ռոբինսոնը Թուրքիայում կալանավորվել է 2017 թ., երբ իր քրդուհի ընկերուհու՝ Միրա Ռոժկանի հետ մեկնել էր հանգստանալու: Նրա ընկերուհին նույնպես ձերբակալվել է: Զույգը մեղադրվում է ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու և օժանդակելու հատկանիշներով:

Տեղեկությունների համաձայն՝ Ռոբինսոնը մի քանի տարի առաջ եղել է Սիրիայում և օժանդակել Սիրիայի հյուսիսում գործող քրդական ազգային զինված ջոկատներին (PYD/YPG), որոնք Թուրքիայում ահաբեկչական են հռչակված: Թուրքական դատարանը Ռոբինսոնին դատապարտել է 7 տարի 6 ամիս ազատազրկման:



Նման նյութեր