Ես տղամարդու չեմ կանչել բանավեճի, խոսքը տղամարդու և կնոջ հարթության մասին չէ, այլ թեկնածուների հարթության մասին է։
Երևանի ավագանու ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանն այսպես ասաց՝ արձագանքելով «Իմ քայլը» դաշինքի ավագանու կին թեկնածուներից մեկի խոսքին, թե կնոջը հարիր չէ տղամարդուն բանավեճի հրավիրելը:
Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, թե գետնին կպառկեցնեն, պատերով կտան, Նաիրա Զոհրաբյանը նշեց. «Ես հասկանում եմ վարչապետին: Հասկանում եմ վարչապետի հոգեվիճակը: Նա շրջապատված է այնպիսի դիլետանտ կադրերով, որ երևի ամբողջ ծանրաբեռնվածությունը վերցնում է իր վրա: Մարդկայնորեն ես իրեն հասկանում եմ․ մարդու նյարդերը կարող են տեղի տալ, և դա բնական հոգեվիճակ է, որը կարող է լինել ցանկացած մեկի հետ, ով աշխատում է ողջ համակարգի, ողջ կառավարության, իրենց բաժին նախարարների փոխարեն, և կարծում եմ՝ եթե քաղաքապետն ընտրվի իրենց թիմից, նաև այդ քաղաքապետի փոխարեն»:
Ամբողջությամբ՝ tert.am