Խոշոր վթար Կոտայքի մարզում. վիրավորների թվում 14 և 16 տարեկան երեխաներ կան. shamshyan.com (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Խոշոր վթար Կոտայքի մարզում. վիրավորների թվում 14 և 16 տարեկան երեխաներ կան. shamshyan.com

Սեպտեմբերի 18-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի բնակիչ, 41-ամյա Ռոբերտ Սարգսյանը իր վարած Opel մակնիշի 35 TQ 491 համարանիշի ավտոմեքենայով Երևա-Սևան ավտոճանապարհի 39-րդ կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի Հրազդանի «գաի պոստի» մոտ, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, Կոտայքի մարզի Սոլակ գյուղի բնակիչ, 23-ամյա Արթուր Մկրտչյանին պատկանող Opel մակնիշի 05 DM 050 համարանիշի ավտոմեքենային:

Ինպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ռ. Սարգսյանը, նրա ուղևորներ, Հրազդան քաղաքի բնակիչ, 14-ամյա Էլեն Զոհրաբյանը և 16-ամյա Աշոտ Զոհրաբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդան բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամաել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ: Տեղում աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Վահե Հարությունյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com