Մահվան ելքով վրաերթ Արմավիրի մարզում. Opel-ը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Մահվան ելքով վրաերթ Արմավիրի մարզում. Opel-ը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com

Սեպտեմբերի 21-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Opel մակնիշի 35 PC 997 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Արմավիր ավտոճանապարհի Զվարթնոց օդանավակայանի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի հետևանքով վրաերթի ենթարկվածները տեղափոխվել են Վաղարշապատ բժշկական կենտրոն, որտեղ վրաերթի ենթարկվածներից մեկը, գիտակցության չգալով՝ մահացել է:

Վիրավորներից մեկին հիվանդանոց են տեղափոխել Արտակագ իրավիճակների նախարարության փրկակար ծառայության աշխատակիցները, իսկ մեկին էլ, ըստ դեպքի վայրում հավաքվածների, քաղաքացիներն են տեղափոխել հիվանդանոց: Օպերատիվորեն ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ Աղետների բժշկական կենտրոնի հերթապահ խումբը, հերթապահ բժշկի գլխավորությամբ:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Աշոտ Սայադյանի, վաշտի հրամանատար Վահան Էվինյանի և դասակի հրաանատար Կարեն Աբելյանի գլխավորությամբ:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վրաերթ կատարողը դեպքի վայրից դիմել է փախուստի և դեպքի վայր ժամանած ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ դեպքի վայրում հայտնաբերել են վրաերթ կատարած ավտոմեքենայի համարանիշը: Որոշ ժամանկ անց դեպքի վայր ժամանեց մի երիտասարդ, ով հայտնեց, որ վրաերթը կատարել է ինքը՝ Opel մակնիշի ավտոմեքենայով և ոստիկաններին մատնացույց արեց այն վայրը, որտեղ թողել է ավտոմեքենան:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Կարեն Խաչատրյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է նույն բաժնի ավագ քննիչ Արշակ Կիրակոսյանը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և վիրավորի ինքնությունը, ինչպես նաև Oepl-ի վարորդ ներկայաած անձի տվյալները:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com