Լատվիայի ռեզիդենտ Ռուսլան Բոնդարսը 14 տարվա ազատազրկման է դատապարտվել Scan4you հակավիրուսային լրտեսական ծրագրի ստեղծման համար, որը հաքերներին օգնում էր տարբեր տեղեկություններ ստանալ օգտագործողների համակարգիչներից: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով ԱՄՆ Արդարադատության նախարարությանը:
«Բոնդարսի կողմից ստեղծված ծրագրային ապահովումը օգնել է ամերիկյան բիզնեսի վրա հարձակումների իրականացմանը և հասանելիություն տվել աշխարհի ամենակործանարար հաքերներին»,- ասել է գերատեսչությունը:
Ըստ Արդարադատության նախարարության՝ Scan4you-ն օգտագործվել է վնասակար ծրագրային ապահովման համար, բայց հետագայում օգտագործվել է մոտ 40 մլն կրեդիտային և դեբետային քարտերի, ինչպես նաև Միացյալ Նահանգներոի մանրածախ խանութներից մոտ 70 մլն հասցեների, հեռախոսային համարների և այլ անձնական տվյալների գողության համար:
Հաքերային հարձակման պատճառով, մասնավորապես, մանրածախ վաճառողներից մեկը կորցրել է մոտ 292 միլիոն դոլար:
2018 թվականի մայիսի 16-ին Բոնդարսին մեղադրանքը ներկայացվել է կալանավորվելուց և հինգօրյա դատաքննություն անցկացնելուց հետո: