Գեղարքունիքի մարզի Բերդկունք գյուղի 17-ամյա բնակիչ Սասուն Այվազյանի հարազատները խնդրանքով դիմում են բարեգութ մարդկանց, որ ովքեր տեղեկություններ ունեն լուսանկարում պատկերված Ս․ Այվազյանի վերաբերյալ, դիմեն Ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարեն 093․901197 հեռախոսահամարին։ SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում Ս․ Այվազյանի հարազատներն ասում էին․
«Պատանին օրեր առաջ այցելել է Արարատի մարզում գտնվող իր ազգականի տուն։ Այնտեղից սեպտեմբերի 14-ին դուրս է եկել ու մինչև այսօր չի վերադարձել»։
Ըստ տեղեկությունների՝ նրան վերջին անգամ տեսել են Երևանում Օպերայի տարածքում։ SHAMSHYAN.com-ը նույնպես խնդրանքով դիմում է քաղաքացիներին, ովքեր տեղեկություններ ունեն Ս․ Այվազյանի գտնվելու վայրի մասին, տեղեկացնեն նշված հեռախոսահամարին։