
«Աստված մի արասցե, որ իմ բողոքելուց հետո որևե վտանգ սպառնա ինձ կամ իմ երեխային: Կհանձնվեմ որևե եվրոպական երկրի, Հայաստանը կկորցնի մեկ ապագա զինվոր և իր ժողովրդավար համբավը»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նարե Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ երեկ նա գրել էր, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Վահան Պապիկյանը իրեն ստիպել է աշխատանքից ազատվելու դիմում գրել: «Պատճառն այն էր, որ ես, ունենալով անչափահաս երեխա, հրաժարվել էի երեկոյան արտաժամյա աշխատանք կատարել և այդ մասին տեղյակ էի պահել աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին: «Դու ինձ վրա բոչկա ես գլորել, թռել ես իմ գլխի վրայով», – ինձ ասաց Վահան Պապիկյանն ու ազատեց աշխատանքից՝ իմանալով, որ ես միայնակ մայր եմ և եկամուտի ուրիշ ոչ մի աղբյուր չունեմ»,- գրել էր նա:
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2241429439410185&id=100006294522081&__xts__[0]=68.ARCTLowdrdaEj1an1bgr3od2v5zKt86t63iUjyS68IlsCxpZ63bOw7Cox12vuEkGOlUi8wKo6uADWZXbeCvn7f-Xas4YUVODLRHnxdLzFQffI0JHfbGMyOhT0vC4Pal4YRqHfc3y8atRNDLNufu6VlgLsTFI_FKlD8eokvYu4P80bsCez4G6ww&__tn__=-R