«Վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Վահան Պապիկյանը ինձ ստիպեց աշխատանքից ազատվելու դիմում գրել». Նարե Գրիգորյան
Advertisement 1000 x 90

«Վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Վահան Պապիկյանը ինձ ստիպեց աշխատանքից ազատվելու դիմում գրել». Նարե Գրիգորյան

ԱՅՍՕՐՎԱՆԻՑ ԳՈՐԾԱԶՈՒՐԿ ԵՄ – ՆԻԿՈԼԻ ԱԿԱՆՋԸ ԿԱՆՉԻ

Հարգելի բարեկամներ:

Այսօր Վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Վահան Պապիկյանը ինձ ստիպեց աշխատանքից ազատվելու դիմում գրել: Պատճառն այն էր, որ ես, ունենալով անչափահաս երեխա, հրաժարվել էի երեկոյան արտաժամյա աշխատանք կատարել և այդ մասին տեղյակ էի պահել աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին: «Դու ինձ վրա բոչկա ես գլորել, թռել ես իմ գլխի վրայով», – ինձ ասաց Վահան Պապիկյանն ու ազատեց աշխատանքից՝ իմանալով, որ ես միայնակ մայր եմ և եկամուտի ուրիշ ոչ մի աղբյուր չունեմ:

Սիրելի բարեկամներ:

Ես կոռուպցիոներ չեմ և ոչ էլ հանցագործ: Ես ընդամենը փոքրիկ աշխատավարձով յոլա գնացող պետական աշխատող էի և ոչ մեկի վրա բոչկա գլորելու նպատակ չունեի:

Գործերի կառավարչությունում ցինիկ և արհամարհական վերաբերմունքի են արժանանում ԲՈԼՈՐ աշխատողները, սակայն լռում են: ՎԱԽԻՑ: Իսկ ես և էլի մի հոգի, որ չվախեցանք, ենթարկվեցինք բարոյահոգեբանական ճնշումների. արդյունքում գործազուրկ դարձանք:

Նիկոլ Փաշինյանի իշխանության համար պայքարել են իմ քույրերը, մորաքույրը, հորաքույրը և հարյուր հազարավոր քաղաքացիներ: ՄՈԼՈՐՎԱԾ քաղաքացիներ: Իրականում ոչ Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացի գոյություն ունի, ոչ արդարություն, ոչ մարդասիրություն:

Ես հիմա Նիկոլի համար դոշ տված իմ հայրենակիցներին ասում եմ՝ եկեք, պահեք իմ յոթամյա անհայր երեխային, ով կոմունալ վճարումներ և օրվա հաց գնելու հնարավորություն այլևս չունի:

Նարե Գրիգորյան

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2241228159430313&id=100006294522081&__xts__[0]=68.ARCjgY3BuoTlf3MbyJdJDcDBVCJAVNpwMDPUiPlZe-i4tW0FxLOaVMb2tOGPomeP7yLBC24fgHXu282xH708oVnvOE7Egeu0I8e4GM6dzeCN-8bWlLBrV-WXWh0G3JK75EWUrMEwauSMLk3EPAqzgFjvvPw6-yRKsxPuJ-zFqOpLGHta-1-Eag&__tn__=-R



Նման նյութեր