Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փաշինյանի առաջին ելույթը ՄԱԿ-ում
Փաշինյանի ելույթը անգլերեն/ֆրանսերեն էր, ՄԱԿ-ի պաշտոնական լեզուներն ու ֆրանկոֆոն Հայաստանի ուղերձը։
Կարճ անդրադարձավ հեղափոխությանը, դրա սկզբին, ընթացքին և հետևանքներին։
Շեշտեց, որ Հայաստանը փոփոխություններ չի անելու արտաքին քաղաքականության մեջ և մի պետության հաշվին մյուսի հետ «ընկերություն» չի անելու։ Խոսեց խաղաղապահների մասին, որ Հայաստանը տրամադրում է ՄԱԿ-ին, իհարկե անդրադարձավ Սիրիայում հայկական ներգրավվածությանը, նշելով, որ դա արվում է մեր համայնքի համար և ունի մարդասիրական բնույթ։
Խոսեց Արցախի մասին, որպես արտաքին քաղաքականության կարևոր մարտահրավեր և նշեց, որ Բաքուն պետք է ուղիղ խոսի Ստեփանակերտի հետ։ Հետաքրքիր է, որ չանդրադարձավ այն թեզին, որ չի պատրաստվում բանակցել Արցախի փոխարեն, բայց շեշտեց, որ Հայաստանը շարունակելու է մասնակցել բանակցային գործընթացին ՄԽ շրջանակներում։
Խոսեց ՄԱԿ օրակարգի և դրանում Հայաստանի ներգրավվածության մասին։ Իհարկե, խոսեց ցեղասպանության մասին՝ մարդու իրավունքների համատեքստում։
Անկեղծ ասած. սպասում էի որևէ ուղերձ լսել հայ-թուրքական հարաբերությունների մասով, բայց չտվեց։ Տարածաշրջանային մարտահրավերներին չանդրադարձավ, Հայաստանի շրջափակմանը, բոլոր տնտեսական նախագծերը Հայաստանին շրջանցելու հարցին չանդրադարձավ։
Լսեք ելույթը»։