Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նախագահ Թրամփին սխալ են զեկուցում, նախագահ Թրամփը իրավիճակին չի տիրապետում.
Նորից լսեցի Թրամփի ելույթը, որ համոզվեմ վերտառությանս ճշմարտացիությանը և կրկին հասկացա, որ, այո՛, Թրամփին ճիշտ չեն զեկուցում և նա չի տիրապետում իրավիճակին: Ի՞նչ է նշանակում կես ժամից ավել խոսել ՄԱԿ-ի ամբիոնից և ոչ մի բառ չասել «առմենիան վիլվեթ ռեվալուշընի» մասին: Ի՞նչ Մերձավոր Արևելք, ի՞նչ Իրան, ի՞նչ ՕՊԵԿ ու միջազգային դատարան, ի՞նչ էներգակիրներ, ի՞նչ Սաուդյան Արաբիա ու Քաթար, գժվել ա լրիվ էս Թրամփը: Ի՞նչ գարանթիներից ելնելով են Թրամփին սխալ զեկուցում Բոլթոնն ու Պոմպեոն ու առհասարակ Սպիտակ տան ամբողջ West Wing-ը: Լավ չե՞ք դուք, բացի էդ էլ էդ ինչ լեզվով էր խոսում Թրամփը, որ մեր Վարչապետը ականջակալներով էր լսում:
Մի խոսքով՝ խիստ հիասթափված եմ Թրամփի ելույթից»:
Նախագահ Թրամփին սխալ են զեկուցում, նախագահ Թրամփը իրավիճակին չի տիրապետումՆորից լսեցի Թրամփի ելույթը, որ համոզվեմ…
Gepostet von Narek Samsonyan am Mittwoch, 26. September 2018