ՌԴ քաղաքացիություն ունեցող հոլիվուդյան հայտնի դերասան Սթիվեն Սիգալը ցանկանում է Պրիմորսկի երկրամասի նահանգապետ դառնալ, հայտնում է lenta.ru-ն: Այդ մասին նա հայտարարել է Վլադիվոստոկում հանդիսատեսի հետ հանդիպման ժամանակ:
«Հայրական կողմից իմ նախնիններն այստեղից են: Ես ցանկանում եմ ուսումնասիրել Պրիմորսկի երկրամասը, ավելին տեսնել: Եվ ձեր նահանգապետը դառնալ»,- ասել է նա:
Դահլիճն այդ խոսքերը ընդունել է բուռն ծափահարություններով: