Անգլիայի Լիգայի Գավաթի 3-րդ շրջանում «Արսենալը» «Էմիրեյթս» մարզադաշտում ընդունեց «Բրենթֆորդին»: Հանդիպումն ավարտվեց Ունայի Էմերիի գլխավորած թիմի հաղթանակով` 3:1:
«Զինագործների» կազմում դուբլի հեղինակ դարձավ Դենի Ուելբեքը, մեկ անգամ աչքի ընկավ Ալեքսանդր Լակազետը: Հյուրերի կազմում գոլ խփեց Ալան Ջաջը:
Տանտերերի կազմում հանդիպմանը մասնակցեց Հենրիխ Մխիթարյանը, ով խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային րոպեներից և փոխարինվեց 75-րդ րոպեին:
«Արսենալ»-«Բրենթֆորդ»` 3:1
Գոլերը` Ուելբեք (5՛, 37՛) – Ջաջ (58՛)
Ֆուտբոլային հանդիպումը այստեղ.