Բելգիայում հոկտեմբերի 4-ին պայթյուն է որոտացել Լիմբուրգի նահանգի Տեսենդեռլո կոմունայի Vynova քիմիական ձեռնարկությունում:
Ինչպես հայտնել է RTBF հեռուստառադիոընկերությունը, նախնական տեղեկատվության համաձայն՝ ձեռնարկության աշխատողներից ոչ մեկը չի տուժել, բայց իշխանությունները մերձակա բնակելի գոտու բնակիչներին հաձնարարել են չբացել տների դռներն ու պատուհանները:
Ձեռնարկության վրա, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, գազի ամպ է բարձրանում: