Ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալ Սահակ Կարապետյանը
Advertisement 1000 x 90

Ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալ Սահակ Կարապետյանը

Ինչպես գրում է «Կոմերսանտ» պարբերականը, նախօրեին Ռուսաստանի Կոստրոմայի մարզում AS 350 B3 ուղղաթիռի կործանման զոհերից մեկը, Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազի տեղակալ, գեներալ Սահակ Կարապետյանն է:

Նշվում է, որ ՌԴ Քննչական կոմիտեում հաստատել են տեղեկությունը, սակայն չեն կարողացել նշել, թե ինչպես է գեներալը հայտնվել ուղղաթիռում:

Վթարի հետևանքով մահացել է 4 մարդ: «Heliport Москва» համալիրին պատկանող ուղղաթիռը թռիչքն իրականացրել է առանց թույլտվության: Այն ուղևորվելիս է եղել Սպասսկոյե գյուղական համայնք, սակայն չհասնելով նշանակված վայր՝ կործանվել է Վոնիշևո գյուղի մոտակայքում:

Ըստ նախնական տվյալների՝ վթարի պատճառ կարող էր հանդիսանալ օդաչուի՝ մութ պայմաններում տեղանքում չկողմնորոշվելը: Չի բացառվում նաև վառելիքի սպառված լինելու վարկածը:



Նման նյութեր