«Ժողովրդի ցավը բոլորս էլ տանենք, կա՞ տենց մարդ, որ ժողովրդի ցավը չտանի, պետական պաշտոնյան նրա համար է, որ ժողովրդի ցավը տանի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի երեկվա հարցազրույցին:
Նա նշեց, որ եթե Ծառուկյանը կողմ է դեկտեմբերին արտախորհրդարանական ընտրություններ անցկացնելուն, դա իր իրավունքն է. «Իսկ ինչ վերաբերում է մեր կարծիքին, էլի եմ ասել՝ եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տալիս, և նոր վարչապետի թեկնածու չի առաջադրվում, ըստ Սահմանադրության՝ գնում ենք այդ սցենարով»,- ասաց նա:
Շարմազանովը խուսափեց կոնկրետ պատասխանել հարցին՝ բացառո՞ւմ եք նոր վարչապետի թեկնածուի առաջադրումը. «Քաղաքականության մեջ ես ոչինչ չեմ բացառում: Մենք դեռ որոշում չունենք, չենք տեսել, որ վարչապետը հրաժարական է տվել. երբ տա, բոլոր հարցերն՝ իր հերթին: Արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնացողը մենք չենք՝ չագուճն էլ, մեխն էլ վարչապետի ձեռքում են»:
Մանրամասները՝ տեսանյութում: