SHAMSHYАN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մեծամորի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հոկտեմբերի 8-ին, Արմավիրի մարզում տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով։ Ժամը 12։30-ի սահմաններում Մրգաշատ գյուղի բնակիչ՝ 58-ամյա Սեյիլյա Սեդրակյանը ոստիկանության Մեծամորի բաժին հայտնել է, որ նախորդ օրը, ժամը 13։00-ից մինչև 15։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք գյուղի մանկապարտեզի խոհանոցի մուտքի դռան ապակին կոտրել են, մտել խոհանոց, սակայն ոչինչ չգողանալով՝ հեռացել են։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ս. Սեդրակյանը, ով նշված մանկապարտեզի տնօրենն է, մանկապարտեզ ժամանած ոստիկանության Մեծամորի բաժնի օպերատիվ խմբին՝ բաժնի պետ Ֆրանգյանի գլխավորությամբ, հայտնել է, որ ինքը ունի կասկածներ, որ հնարավոր է՝ խոհանոց մտած անձը կամ անձինք թունավորած լինեն երեխաների համար նախատեսված սպասքը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: