Խոնարհության մասին
Advertisement 1000 x 90

Խոնարհության մասին

Երկու եպիսկոպոսներ պայքարում էին միմյանց դեմ, որոնցից մեկն աղքատ էր և խոնարհ, մյուսը` հարուստ և զորեղ: Աղքատ եպիսկոպոսն ասաց իր եկեղեցականներին. «Քրիստոսի շնորհներով կհաղթենք մենք հզորին և հարուստին»: Իսկ նրանք հարցրին. «Ո՞վ կարող է հաղթել նրան»: Իսկ նա, վերցնելով իր հետ իր եկեղեցականներին, գնաց հարուստի մոտ, այն օրը, երբ նա մեծ ժողով ուներ, և ընկավ նրա ոտքերը՝ յուրայինների հետ միասին: Իսկ հարուստը, տեսնելով նրան ընկած, ինքը ևս ընկավ գետնին և ասաց. «Այսուհետև` դու հայր և տեր, և ես` քո ծառան»: Եվ մեծ սեր եղավ նրանց միջև:

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

surbzoravor.am