Կոկորինն ու Մամաևը ձերբակալվեցին երկու ամսով (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Կոկորինն ու Մամաևը ձերբակալվեցին երկու ամսով

Ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Պավել Մամաևը և «Զենիթի» հարձակվող Ալեքսանդր Կոկորինը ձերբակալվել են երկու ամսով:

Այս մասին հայտնում է «Championat»-ը: Ֆուտբոլիստների հետ կապված հայտնի միջադեպի արդյունքումձերբակալվել է նաև Կոկորինի եղբայրը` Կիրիլ Կոկորինը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին Կոկորինը և Մամաևը Մոսկվայում ծեծել են ռուսական Առաջին ալիքի հաղորդավարուհի Օլգա Ուշակովայի վարորդին, ով գանգուղեղի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Այդ ծեծկռտուքից հետո ֆուտբոլիստները սրճարանում հարձակվել են Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարարության ներկայացուցիչ Դենիս Պակի և Սերգեյ Գայսինի վրա:

armsport.am