Երևանում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի և «Երևան 2800»-ի միայն համերգային միջացառումների կազմակերպման համար ՀՀ կառավարության և ֆրանսիական «Աժանս պյուբլիկս-գրուպ» ընկերության հետ կնքվել էր 2,12 մլն եվրոյի պայմանագիր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի խորհրդական Արտակ Մանուկյանը։
«Այս երկու ուղղությունով աշխատանքների համար կնքված ընդհանուր պայմանագրային գումարը կազմում է 2,12 մլն եվրո: Իհարկե, գագաթնաժողովի վրա ծախսված գումարները շատ ավելին են, մասնավորապես՝ հյուրանոցներ, վրաններ և այլն։ Ավելին, դրանք հիմնականում իրականացվել են մեկ անձի հիմքով», – գրել է Մանուկյանը։