Վրաստանում ադրբեջանցի է ձերբակալվել՝ տասնյակ հազարավոր կեղծ դոլարներով
Advertisement 1000 x 90

Վրաստանում ադրբեջանցի է ձերբակալվել՝ տասնյակ հազարավոր կեղծ դոլարներով

Վրաստանում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել՝ կեղծ թղթադրամներ պահելու և իրացնելու մեղադրանքով: Այդ մասին ասված է Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության կայքում զետեղված հաղորդագրության մեջ:

Խուզարկությունների ընթացքում մեղադրյալի մոտ հայտնաբերել և առգրավել են 617 կեղծ թղթադրամ՝ 100 ամերիկյան դոլար անվանական արժեքով:

Քննչական ծառայությունը չի ճշտում, թե Ադրբեջանի քաղաքացին Վրաստանում որտեղ էր պահում և ինչպես էր իրացնում կեղծ փողերը: Մեղադրյալի դեմ հարուցվել է քրեական գործ «խոշոր չափի կեղծ փողերի կամ արժեթղթերի պատրաստում կամ իրացում» հոդվածով, ինչը պատժվում է 7-ից մինչև 10 տարվա ազատազրկմամբ:



Նման նյութեր