Մեզ անհրաժեշտ է այնպիսի ընդդիմություն, ինչպիսին եղել է Փաշինյանը ՀՀԿ-ի համար․ 1in.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Մեզ անհրաժեշտ է այնպիսի ընդդիմություն, ինչպիսին եղել է Փաշինյանը ՀՀԿ-ի համար․ 1in.am

Ես դիլետանտություն չեմ անի և չեմ պատրաստվում մեկնաբանել ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի հայտարարությունը: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Գագիկ Հարությունյանի այն հայտարարությանը, ըստ որի կարելի էր ԱԺ լուծարմանը հասնել առանց վարչապետի հրաժարականը: Նրա խոսքով, դրա համար պետք է ԱԺ-ն Սահմանադրությն 92-րդ հոդվածում դրույթ ավելացներ, որ ԱԺ-ում կայուն մեծամասնության բացակայության դեպքում ԱԺ-ն պետք է լուծարվի:

«Եթե նման բան կար, դա պետք է քննարկվեր ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստում, հանձնաժողովը տար իր եզրակացությունը, որից հետո այն մտնել ԱԺ լիագումար նիստերի օրակարգ: Դա չի արվել: Ինչու չի արվել, միգուցե առաջարկ չի եղել, միգուցե մեր իրավաբան պատգամավորները այլ կարծիք ունեն: Քանի որ սրանք իրավական գնահատականներ են, իսկ ես քաղաքական գործիչ եմ և մասնագիտությամբ իրավաբան չեմ, չեմ կարծում, որ ճիշտ է հիմա որևէ գնահատական հնչեցնել պարոն Հարությունյանի մասնագիտական կարծիքի վերաբերյալ»,- հայտարարեց Էդուարդ Շարմազանովը:

Նա հավաստիացրեց, որ վարչապետի հրաժարականի դեպքում ՀՀԿ-ն ֆորսմաժորային որոշումների չի գնա. «Դեռ այն ժամանակ, երբ մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանն ընտրվեց վարչապետ, մենք հայտարարել ենք, որ գոտկատեղից ներքև որևէ հարված չենք հասցնելու կառավարությանը: Մենք իրական ընդդիմություն ենք և առաջնային ենք համարում բացառապես Հայաստանի պետական շահը»,- ընդգծեց նա:

1in.am



Նման նյութեր