Ֆրանսիայի իշխանությունները շարունակում են հարավի բնակիչների տարհանումը հեղեղումների պատճառով
Advertisement 1000 x 90

Ֆրանսիայի իշխանությունները շարունակում են հարավի բնակիչների տարհանումը հեղեղումների պատճառով

Ֆրանսիայի իշխանությունները հեղեղումների պատճառով շարունակում են երկրի հարավի մի շարք բնակավայրերի բնակիչների տարհանումը: Այդ մասին, հայտնել է BFMTV հեռուստաալիքը: Ավելի վաղ հաղորդվել էր Պեզանի կոմունայում հազար մարդու տարհանման մասին՝ կապված ամբարտակի ճեղքման վտանգի հետ:

Հեռուստաալիքի տվյալներով՝ հոկտեմբերի 15-ի երեկոյան տարհանում է իրականացվել Նարբոն քաղաքի մերձակայքում: Բացի այդ, հաղորդվում է, որ հոկտեմբերի 16-ին Օդի դեպարտամենտում փակ կլինեն ուսումնական հաստատությունները:

Պաշտոնական հաղորդագրության մեջ ասված է, որ տարածաշրջանի առանձին վայրերում մի քանի ժամում անձրևների եռամսյա նորմա է տեղացել: Հեղեղման սաստկացմանը նպաստում է քամին, որի պոռթկումները հասնում են ժամում 100 կիլոմետրի և արգելակում ջրի հոսքը:

Օդի դեպարտամենտում հեղեղման զոհերի թիվը, ըստ տարբեր տվյալների, 11-ից 13 է: Տարածաշրջանում փրկարարական գործողություններին մասնակցում են մի քանի հարյուր հրշեջներ և ժանդարմներ՝ առնվազն ութ ուղղաթիռների և ինքնաթիռի աջակցությամբ:



Նման նյութեր