ԵՀ-ն պահանջել է լրագրողներին և նրանց իրազակիչներին պաշտպանել հետապնդումներից և գրաքննությունից
Advertisement 1000 x 90

ԵՀ-ն պահանջել է լրագրողներին և նրանց իրազակիչներին պաշտպանել հետապնդումներից և գրաքննությունից

Եվրահանձնաժողովը (ԵՀ) կոչ է արել՝ լրագրողներին և նրանց իրազեկիչներին պաշտպանել հետապնդումներից, ահաբեկումից և գրաքննությունից: Այս մասին ասված է Եվրահանձնաժողովի՝ հոկտեմբերի 16-ին տարածված հայտարարության մեջ՝ Մալթայում լրագրողուհի Դաֆնե Կարուանա Գալիցիայի սպանության տարելիցի կապակցությամբ, որը մասնագիտացած էր հակակոռուպցիոն հետաքննությունների բնագավառում:

«Եվրահանձնաժողովը հաստատակամորեն կանգնած է խոսքի ազատության և զանգվածային լրատվամիջոցների անկախության պաշտպանության դիրքերում: Ժողովրդավարությունը չի կարող գոյատևել, եթե լրագրողները կորցնեն ազատ հրապարակվելու հնարավորությունը, եթե նրանք գրաքննության ենթարկվեն իշխանություններին քննադատելու համար, առանձնապես, եթե նրանց ահաբեկեն, հետապնդեն և նույնիսկ սպանեն այն բանի համար, որ նրանք անում են իրենց գործը,- ասված է հայտարարության մեջ:- Այդ համատեքստում մենք նաև պետք է մտածենք իրազեկիչների մասին, որոնք աղբյուր են լրագրողական հետաքննությունների համար և նույնպես պաշտպանության կարիք ունեն»:

Եվրահանձնաժողովը պահանջել է, ինչպես և մեկ տարի առաջ՝ սպանությունից անմիջապես հետո, բացահայտել ճշմարտությունն այդ հանցագործության մասին և դատի տալ դրա պատասխանատուներին:



Նման նյութեր