Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ապրիլյան հեղափոխության օրերին հարյուր հազարավոր մարդիկ փակեցին մեր երկրի գրեթե բոլոր ճանապարհները: Լավ արեցին, ինչ խոսք: Այդ ամբողջ ընթացքում գործող իշխանության կողմնակիցները մի անգամ փակեցին փողոց՝ 20-30 հոգով, 1 ժամով ու ասեմ, որ առանձնապես հաջող էլ չփակեցին: Բայց հիմա այդ մարդկանցից ոմանք մեղադրվում են խուլիգանություն կատարելու մեջ:))) Մտածում եմ, էլ ի՞նչ խուլիգանություն, եկեք գնդակահարենք, վերջացնենք…»:
Ապրիլյան հեղափոխության օրերին հարյուր հազարավոր մարդիկ փակեցին մեր երկրի գրեթե բոլոր ճանապարհները: Լավ արեցին, ինչ խոսք:…
Gepostet von Tigran Atanesyan am Dienstag, 16. Oktober 2018