Թրամփը «հաստատ մասնակցելու է» 2020 թվականի ընտրություններին
Advertisement 1000 x 90

Թրամփը «հաստատ մասնակցելու է» 2020 թվականի ընտրություններին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Associated Press գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ ինքը հաստատ իր թեկնածությունն առաջադրելու է երկրորդ ժամկետի համար և կմասնակցի 2020 թվականի նախագահական ընտրություններին, որպեսզի պահպանի այն հաջողությունները, որոնք ձեռք են բերվել իր վարչակազմի աշխատանքի ընթացքում:

«Անելու բան միշտ էլ կա: Գիտեք, նոր նշանաբանն է՝ «Պահպանենք մեծ Ամերիկան»: Ես չեմ ցանկանում, որ որևէ մեկը քանդի այն, չէ որ ես կարող եմ հիանալի աշխատանք կատարել»,- ասել է նախագահը: «Բայց սխալ մարդը, որը կարող է ինձ փոխարինելու գալ, ով սեղանի շուրջը կնստի Սպիտակ տանը, կարող է շատ արագորեն քանդել այն, եթե նրանք ճիշտ բաներ չանեն (վարչակազմում): Այնպես որ՝ ես հաստատ մասնակցելու եմ ընտրություններին»,- հավելել է նա:

Պատասխանելով այն հարցին, թե, նախագահի կարծիքով՝ ով կարող է նրա մրցակիցը լինել 2020 թվականի ընտրություններում, Թրամփը հիշատակել է ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջո Բայդենին: Թրամփը նշել է, որ Բայդենը հիանալի էր կատարում իր պարտականությունները որպես փոխնախագահ, սակայն շատ ցածր ժողովրդավականություն ուներ որպես նախագահի հնարավոր թեկնածու:



Նման նյութեր