Տասը մարդ է զոհվել Ղրիմի քոլեջում տեղի ունեցած պայթյունից
Advertisement 1000 x 90

Տասը մարդ է զոհվել Ղրիմի քոլեջում տեղի ունեցած պայթյունից

Նախնական տվյալներով տասը մարդ է զոհվել Կերչի պոլիտեխնիկական քոլեջում տեղի ունեցած պայթյունից: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Աղետների բժշկության հանրապետական կենտրոնում:

«Նախնական տվյալներով՝ զոհվել է տասը մարդ»,- ասել է գործակալության զրուցակիցը: Արտակարգ պատահարի վայրից հիվանդանոց են հասցրել 25 մարդու:

«25 մարդ է դուրս բերվել պատահարի վայրից, նրանք բոլորն էլ գտնվում են Կերչի թիվ 1 հիվանդանոցում»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Հոկտեմբերի 17-ի ցերեկը պայթյուն է տեղի ունեցել Կերչի պոլիտեխնիկական քոլեջում:



Նման նյութեր