ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Մերիլենդի «Անդրյուս» ավիաբազայում: Ինչպես հայտնում է CNN-ը, դրա համար պատճառ է հանդիսացել օդանավում ծխի տարածումը:
Աղբյուրի տվյալներով՝ միջադեպի պատճառն, ամենայն հավանակությամբ, մեխանիկական անսարքությունն է եղել: Թռիչքից 10 րոպե անց ինքնաթիռի դիմացի հատվածում ծուխ է նկատվել, ինչպես նաև այրվածի հոտ է զգացվել:
Տիկին Թրամփն ուղևորվելիս է եղել Ֆիլադելֆիա, որտեղ հանդիպում էր նախատեսվում երեխաների հետ: Առաջին տիկնոջ խոսնակի հաղորդմամբ՝ բոլորի հետ ամեն ինչ կարգին է: